ՀՀ-ում հավատարմագրված օտարեկրյա դիվանագիտական ներկայացուցիչները ծանոթացել են հայկական գորգագործության արվեստին

Հոկտեմբերի 6-ին «Մեգերյան կարպետ» թանգարանում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարեկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների համար ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից նախաձեռնված մշակութային հերթական միջոցառումը, որի ընթացքում ողջույնի խոսքով է հանդես եկել ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը:

560559690_1212111400946355_6001000199765080863_n.jpg (289 KB)558982128_1212111314279697_5947615084911538350_n.jpg (260 KB)557969786_1212111274279701_8792936515956517596_n.jpg (269 KB)

Ինչպես հայտնել են ԱԳՆից, իր ելույթում Դավիթ Կարապետյանն ընդգծել է արդեն ավանդույթ դարձած մշակութային միջոցառումների անցկացման և այս ձևաչափով պարբերական հանդիպումների կարևորությունը:

ԱԳՆ գլխավոր քարտուղարը նաև շնորհակալություն է հայտնել «Մեգերյան կարպետ» թանգարանի տնօրինությանը միջոցառումը հյուրընկալելու համար՝ նշելով թանգարանի դերակատարությունը հայկական գորգերի և գորգագործական արվեստի պահպանման գործում:

557789475_1212110757613086_9059443490596096438_n.jpg (485 KB)558903256_1212111174279711_8647676621274105654_n.jpg (353 KB)558121257_1212111010946394_8057621148020336599_n.jpg (395 KB)

Միջոցառման շրջանակներում հյուրերը շրջայց են կատարել թանգարանում, ծանոթացել հայկական գորգագործության հնագույն արվեստին և պատմությանը, մասնակցել լավաշի պատրաստման վարպետության դասին, նրանց է ներկայացվել նաև հայկական ավանդական ճաշատեսակների պատրաստման պատմությունն ու խորհուրդը:

558294084_1212110964279732_4849074859778453500_n.jpg (331 KB)558455945_1212110867613075_5689198803040697665_n.jpg (344 KB)558937930_1212110770946418_1224431824606501051_n.jpg (267 KB)

You may also like...