Աշխատանքային այցով մեկնում եմ Բրյուսել. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ աշխատանքային այցով մեկնում է Բրյուսել:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ վարչապետը կմասնակցի «Համաշխարհային դարպասներ» միջազգային երկրորդ համաժողովին:
Այցի շրջանակում նախատեսված են նաև հանդիպումներ արտերկրի գործընկերների հետ:
