Հեծանվային լուսաբացը Բրյուսելում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն աշխատանքային այցով Բրյուսելում է, սոցցանցերի իր էջերում տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ հերթական հեծանվային լուսաբացն է ունեցել Բրյուսելում:
Նա նշել է, որ տարբեր երկրներում հեծանիվներով զբոսանքներն ու արշավները ոչ միայն առողջության համար են, այլ նաև տվյալ երկրի տրանսպորտային ենթակառուցվածքների ուսումնասիրման, դրանք գնահատելու միտում ունեն:
