Վարդան Ղուկասյանի հայտարարությունն ուսումնասիրվում է. դատախազություն
Գլխավոր դատախազությունը Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հայտարարությունը ուղարկել է ստուգման։
Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են գլխավոր դատախազությունից։
«Վարդան Ղուկասյանի հայտարարությունն ուսումնասիրվում է։ Այն ուղարկվել է քրեական ոստիկանության գլխավոր վարչություն՝ ստուգման նպատակով»։
Խոսքը Գյումրիի ավագանու ընտրություններում ՔՊ կողմից ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ քաղաքապետի հայտարարության մասին է։
