Սերգեյ Լեբեդևը կշարունակի մնալ ԱՊՀ գլխավոր քարտուղարը ևս երեք տարի

ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը Համագործակցության պետությունների ղեկավարների որոշմամբ այդ պաշտոնում է նշանակվել հերթական եռամյա ժամկետով, գրում է ՏԱՍՍ-ը:

«Նեղ ձևաչափով նիստում ԱՊՀ ղեկավարների խորհրդի որոշմամբ հերթական եռամյա ժամկետով Համագործակցության գլխավոր քարտուղար է նշանակվել ձեր խոնարհ ծառան»,- ասել է Լեբեդևը Դուշանբեում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի ընդլայնված նիստում։

Նա շնորհակալություն է հայտնել պետությունների ղեկավարներին բարձր վստահության համար և հայտարարել, որ այսուհետ էլ կաշխատի ԱՊՀ երկրների և ժողովուրդների միջև բարեկամության և բարիդրացիության հարաբերությունների պահպանման և ամրապնդման համար։

Ընդլայնված նիստում նա նաև հայտարարել է, որ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 9-ին Թուրքմենստանում, որը 2026 թվականին կնախագահի Համագործակցությունում:

You may also like...