Նոբելյան մրցանակի հանձնաժողովի համար քաղաքականությունն ավելի կարևոր է, քան խաղաղությունը․ Սպիտակ տուն

ԱՄՆ-ի վարչակազմը մեկնաբանել է Վենեսուելայի ընդդիմության առաջնորդներից Մարիա Կորինա Մաչադոյին Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումը, բացատրել դա քաղաքական շահերով:

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթի խոսքով՝ Նոբելյան մրցանակի հանձնման հանձնաժողովի համար քաղաքականությունն ավելի կարևոր է, քան խաղաղության հարցերը:

Միևնույն ժամանակ, պաշտոնյան հավաստիացրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կշարունակի խաղաղության գործարքների կնքումը և ռազմական հակամարտությունների կարգավորումը՝ չնայած Նոբելյան կոմիտեի որոշմանը:

2025 թվականին Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր է դարձել վենեսուելացի քաղաքական գործիչ Մարիա Կորինա Մաչադոն: Այս տարի մրցանակի համար առաջադրվել էր 338 թեկնածու, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

You may also like...