Որևէ իրավախախտում չպիտի վրիպի տեսադաշտից. հանրային ընկալումը ՀՀ-ում մեծապես ձևավորվում է Սյունիքից. Կիրակոսյան

ՇՄՆ էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության 6-ամսյա գործունեությունն ամփոփվել է մարզային վարչության Կապանի տեղամասում:

Հիշեցնենք, որ ՇՄՆ էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության գործունեության պաշտոնական մեկնարկը տրվել է 2025 թվականի ապրիլի 11-ին:

Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորությամբ ընդգրկուն և հագեցած գործակարգավարական խորհրդակցություն է տեղի ունեցել Սյունիքի մարզային վարչության ողջ անձնակազմի հետ:

560568014_1226952139460009_565115451799585413_n.jpg (211 KB)

Խորհրդակցության մեկնարկին ծառայության ղեկավարն ընդգծել է, որ Սյունիքի մարզ այցի նպատակն է էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության գործունեության շրջանակներում մոնիթորինգային աշխատանքների իրականացումը՝ ուղղված վարչության աշխատանքային գործունեության վերլուծությանը, ընթացիկ գործընթացների գնահատմանը, ինչպես նաև ապագա քայլերի ավելի արդյունավետ պլանավորմանը։

558286167_1226951862793370_7575305496308392369_n.jpg (264 KB)

Ծառայության ղեկավարը շեշտել է Սյունիքի մարզի ռազմավարական նշանակությունը և ընդգծել, որ այն ունի առանձնահատուկ տեղ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ էկոպարեկային ծառայության առաջին մարզային վարչությունը պաշտոնապես գործարկվել է հենց այստեղ և դիտարկվում է որպես կառույցի ինստիտուցիոնալ զարգացման մեկնակետ։

Սյունիքի մարզային վարչության պետ Սասուն Մանուկյանը նշել է, որ իրենց ամենօրյա գործունեության ընթացքում ակներև է դառնում, որ հասարակության շրջանում ձևավորված է դրական վերաբերմունք ծառայության նկատմամբ և իրենք անում են ամեն բան եղած լավը պահելու և կատարելագործվելու ուղղությամբ:

557865482_1226952196126670_6605856587991373114_n.jpg (239 KB)558361817_1226951896126700_6920722240541983328_n.jpg (361 KB)

Հաջորդիվ մարզային վարչության ղեկավար կազմը ներկայացրել է իրենց պատասխանատվության գոտում վարչության պաշտոնական գործարկումից մինչ օրս իրականացված գործնական քայլերը, արձանագրված արդյունքներն ու ցուցանիշները, ներկայացվել է իրավախախտումների արձանագրման վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն՝ ըստ տեղամասերի:

Այնուհետև ներկայացվել են մարզային վարչության անձնակազմի կողմից մշակված օրենսդրական բարեփոխումների առաջարկներ, որոնք ըստ մարզային վարչության պետ Սասուն Մանուկյանի, ձևավորվել են ամենօրյա աշխատանքային գործունեության ընթացքում վերլուծություններ անելու արդյունքում:

559514769_1226951749460048_7669194225917055996_n.jpg (241 KB)

Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանն ընդգծել է՝ առանցքային է այն հարցը, որ որևէ իրավախախտում չպետք է վրիպի ծառայողների տեսադաշտից, իսկ թերացումները պետք է բացառվեն:

Նա նշել է, որ թեպետ կարևոր է նաև իրավախախտումների բացահայտումը, բայց մեր գործունությունն առավել պետք է կենտրոնանա կանխարգելման ուղղության վրա: Կիրակոսյանը նշել է նաև, որ Սյունիքի մարզային վարչության գործունեությունը ծառայում է որպես ծառայության ամբողջական պատկերի արտացոլում:

«Սյունիքի մարզային վարչությունը ծառայության հայելին է, հանրային ընկալումը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում մեծապես ձևավորվում է հենց Սյունիքից: Մենք բոլորս պետք է գիտակցենք, որ ամենօրյա ռեժիմով սեփական գիտելիքները և կարողությունները զարգացնելու, ոլորտին առնչվող օրենքների գերազանց տիրապետման անհրաժեշտություն ունենք:

Մենք պետք է բնությանը մոտենանք հոգատարությամբ, սիրով և հասկականք, որ մեր առաքելությունն ապագա սերունդներին առողջ բնություն և հարուստ կենսաբազմազանություն փոխանցելու առաքելություն ունենք»,- ասել է Կիրակոսյանը՝ հավելելով, որ Էկոպարեկային ծառայողի աշխատանքը ոչ միայն պատասխանատու է ու դժվար, այլ նաև գրավիչ և չափազանց հետաքրքիր:

558458725_1226952086126681_7083525393758577398_n.jpg (330 KB)

Անդրադարձ է եղել նաև կանանց ներգրավվածության դրական միտմանը՝ ընդգծելով, որ կանանց աճող մասնակցությունն էկոպարեկային ծառայության գործունեության մեջ ոչ միայն հարստացնում է թիմային մտածողությունն ու աշխատանքի որակը, այլև արտացոլում է պետության որդեգրած ներգրավող և հավասար հնարավորություններ ապահովող քաղաքականության ուղղվածությունը։

558283492_1226951949460028_8683268377272954464_n.jpg (220 KB)547263658_1226952002793356_545855975918284082_n.jpg (270 KB)

Հանդիպման ավարտին Վլադիմիր Կիրակոսյանը ծառայակիցներին հորդորել է շարունակաբար վեր հանել առկա խնդիրները, հետևողականորեն ձգտել դրանց լուծմանը, հանդես գալ նախաձեռնողականությամբ, տրամաբանված քայլերով և նպատակաուղղված առաջարկներով։ Ծառայության յուրաքանչյուր աշխատող, անկախ զբաղեցրած պաշտոնից, պետք է առաջնորդվի այն համոզմամբ, որ իր աշխատանքը, իր ներդրումն ուղղված է պետականության ամրապնդմանը։

557792173_1226952096126680_8356330068610966883_n.jpg (261 KB)

You may also like...