Այսօր ծխախոտի դեմ պայքարի ազգային օրն է

Առողջապահության նաախաարարությունը հիշեցնում է՝ հանրային առողջության պահպանման նպատակով ծխախոտային և նիկոտին պարունակող գրեթե բոլոր արտադրատեսակների վերաբերյալ սահմանափակումներ են ամրագրված: Նախարարությունը կոչ է անում․
«Դարձե՛ք պահանջատեր, պաշտպանե՛ք ձեր առողջությունը:
Առողջապահության նախարարությունը նոր գործիք է ներդրել` Smoke Free Armenia անվճար բջջային հավելվածը, որով կարող եք նշել ծխախոտի օրենքի խախտումները:
Դրանով ևս կարող եք աջակցել վերահսկող մարմիններին՝ նպաստելով առողջ միջավայրի պահպանմանը։
Հավելվածը նաև հնարավորություն է տալիս.
  • տեսնելու քարտեզի վրա, թե որտեղ են առավել հաճախ արձանագրվում նման դեպքերը,
  • ստանալու օգտակար տեղեկություն ծխախոտի և դրա փոխարինիչների առողջության վրա ազդեցությունների մասին, ծանոթանալու օրենքի հիմնական դրույթներին և ծխախոտից հրաժարվելու վերաբերյալ խորհուրդներին»,- նշված է նախարարության տարածաած հաղորդագրությունում։

You may also like...