Ալիևը մեկնել է Եգիպտոս՝ մասնակցելու Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի հրավերով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 12-ին աշխատանքային այցով մեկնել է Եգիպտոս՝ մասնակցելու Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովին, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Շարմ էլ Շեյխի միջազգային օդանավակայանում Ալիևի պատվին պատվո պահակախումբ է շարվել։

Ադրբեջանի նախագահին դիմավորել են Եգիպտոսի երիտասարդության և սպորտի նախարար Աշրաֆ Սուբհին և այլ պաշտոնյաներ։

Հիշեցնենք, որ Axios պարբերականի լրագրող Բարակ Ռավիդի տեղեկություններով՝ գագաթնաժողովին հրավիրվել է նաև Հայաստանը։

You may also like...