Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Եգիպտոսի Արաբական Հանրապետություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Եգիպտոսի Արաբական Հանրապետություն։

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ Շարմ Էլ Շեյխի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության քաղաքացիական ավիացիայի նախարար, դոկտոր Սամեհ Էլ-Հեֆնին:

Հայաստանի Հանրապետության վարչապետը Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հրավերով այսօր կմասնակցի Մերձավոր Արևելքի Խաղաղության գագաթնաժողովին։

565117010_1222158816614210_7853620760250864584_n.jpg (169 KB)

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մերձավոր Արևելքի Խաղաղության գագաթնաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Շարմ Էլ Շեյխ: Նա տեսանյութ էր հրապարակել՝ տեղեկացնելով, որ հասել է:

You may also like...