ԱՄՆ նախագահը սպառնացել է մաքսատուրքեր սահմանել Իսպանիայի նկատմամբ՝ պաշտպանական ծախսերը մեծացնելուց հրաժարվելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է մաքսատուրքեր սահմանել Իսպանիայից ներկրման համար, քանի որ Մադրիդը հրաժարվում է պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 5%-ին։

«Ես շատ դժգոհ եմ Իսպանիայից։ Այն ՆԱՏՕ-ի միակ երկիրն է, որը չի բարձրացրել իր պաշտպանական ծախսերը մինչև 5%-ի։

Ես մտածում եմ մաքսատուրքերով պատժել Իսպանիային»,- լրագրողներին ասել է Թրամփը։

«Նրանք որևէ արդարացում չունեն դա չանելու համար։ Հնարավոր է, որ Իսպանիան հեռացվի ՆԱՏՕ-ից»,- հավելել է նախագահը։

Իսպանիայի արտաքին գործերի նախարարը Թրամփի քննադատությունից հետո երկիրն անվանել է ՆԱՏՕ-ի հուսալի անդամ։ Մադրիդը վստահեցրել է, որ ի վիճակի է իրականացնել ՆԱՏՕ-ի հետ համաձայնեցված բոլոր նախաձեռնությունները զինված ուժերի մարտունակությունը բարձրացնելու համար՝ ծախսերը չհասցնելով այդ նշագծին:

You may also like...