Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները
Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները: Կիևում օդային տագնապի ազդանշաններ են հնչել:
Պոլտավայում պայթյուններ են լսվել: Նեժին քաղաքում անօդաչուների հարվածից բազմաբնակարան շենքում մեկ մարդ է վիրավորվել:
Ռուսաստանն էլ հայտնել է շուրջ 50 ուկրաինական անօդաչու խոցելու մասին: Վոլգոգրադի նահանգապետը հայտնել է զանգվածային հարձակման մասին:
Թիրախավորվել է էներգետիկ ենթակառուցվածքը:
Սամարայի և Սարատովի օդանավակայաններում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել: Վորոնեժում էլ մի քանի բնակավայր մնացել է առանց էլեկտրականության:
