Սթիվ Ուիթքոֆը վերահաստատել է Միացյալ Նահանգների հետևողական աջակցությունը խաղաղության օրակարգին

Հոկտեմբերի 16-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ՝ Հոլոքոստի թանգարանում Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովին, ինչպես նաև հոկտեմբերի 7-ի երկրորդ տարելիցին նվիրված միջոցառման շրջանակում։
Այս մասին հայտնում է դեսպանությունը:
Զրուցակիցներն անդրադարձել են օգոստոսի 8-ի համաձայնագրերի ընթացքին և տարածաշրջանային գործընթացներին։
Սթիվ Ուիթքոֆը վերահաստատել է Միացյալ Նահանգների հետևողական աջակցությունը խաղաղության օրակարգին։
Դեսպան Մկրտչյանն իր երախտագիտությունն է հայտնել Սթիվ  Ուիթքոֆին՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում ներդրած ջանքերի համար։

You may also like...