Արմեն Գրիգորյանը և Տոյվո Կլաարը քննարկել են Բրյուսելում նախատեսվող եռակողմ հանդիպման նախապատրաստական աշխատանքները

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հոկտեմբերի 12-ին ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։ Այդ մասին ասված է ԱԽ քարտուղարի Ֆեյսբուքի էջում:
«Հանդիպման ընթացքում անդրադարձել ենք տարածաշրջանի անվտանգային խնդիրներին և կայունության պահպանմանն առնչվող հարցերին: Քննարկել ենք Բրյուսելում նախատեսվող եռակողմ հանդիպման նախապատրաստական աշխատանքները»,- նշված է գրառման մեջ:

You may also like...