Վարչապետն այցելել է Իտալիայում ՀՀ դեսպանություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։

Վարչապետը դեսպան Վլադիմիր Կարապետյանի ուղեկցությամբ շրջել է դեսպանությունում, շփվել աշխատակազմի հետ:

Վլադիմիր Կարապետյանը մանրամասներ է ներկայացրել դեսպանության գործունեության, Իտալիայի Կառավարության հետ համագործակցության ընթացքի վերաբերյալ:

Ավելի վաղ վարչապետն այցելել էր Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանություն։

Հիշեցնենք՝ Վատիկանում՝ Սուրբ Պետրոսի հրապարակում, տեղի էր ունեցել արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի և ևս վեց Երանելիների սրբադասման արարողությունը, որը հանդիսապետել է Նորին Սրբություն Լևոն XIV-րդ Պապը։

Միջոցառման շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատև շփում էր ունեցել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի հետ:

You may also like...