Մահացել է Գագիկ Ծառուկյանի հայրը՝ Կոլյա Ծառուկյանը
96 տարեկան հասակում կյանքից հեռացել է Գագիկ Ծառուկյանի հայրը՝ Կոլյա Ծառուկյանը:
Այս մասին հայտնել է Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը։
Հոգեհանգիստը տեղի է ունենալու հոկտեմբերի 21-ին՝ ժամը 18.00-ին, Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում:
Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա նույն վայրից հոկտեմբերի 22-ին՝ ժամը 13.00-ին:
