Մենք չենք տորպեդահարի իմփիչմենթի գործընթացը, բայց շատ հարցեր ունենք պարզելու. Աղազարյան (տեսանյութ)
Այո, մենք պարոն Մամիջանյանի հետ հանդիպել ենք, քննարկել ենք այս հարցը և նաև պարոն Ասլանյանի անունից ասել եմ, որ մենք խոչընդոտ չենք լինելու:
Այս մասին ԱԺ նիստում ասել է պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
«Մենք չենք տորպեդահարի այդ հարցի քննարկմանը և ընդհանրապես զարգացումներին, բայց մենք դեռ շատ հարցեր ունենք քննարկելու:
Որոշակի ճանապարհ ունենք անցնելու, մեր համար կան որոշ բաներ պարզաբանելու և հետևաբար մենք ձեռնպահ կքվեարկենք այս պահին»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք՝ ԱԺ նիստում «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հայտնել է, որ ՔՊ-ից հեռացված պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը չեն խոչընդոտի իմփիչմենթի գործընթացին:
