Մոտ ժամանակներս տեղի կունենա հանդիպում Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և վերագործարկման համար. Ռուբինյան

Մոտ ժամանակներս տեղի կունենա միջգերատեսչական հանձնաժողովների հանդիպում Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և վերագործարկման համար:

Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերություններին:

ԱԺ փոխխոսնակը տեղեկացրեց, որ հանդիպման վայրի մասին մանրամասները կհայտնեն:

Ռուբեն Ռուբինյանը նաև տեղեկացրեց, որ շարունակվում են սահմանների բացման մասով քննարկումները ևս:

You may also like...