Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիա
Հոկտեմբերի 22-24-ը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կգտնվի Ֆրանսիայում՝ մասնակցելու Ֆեմինիստական դիվանագիտության 4-րդ նախարարական համաժողովին:Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Փարիզում ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ։
