ՄԻՊ ներկայացուցիչն այցելել է «Արթիկ» ՔԿՀ, առանձնազրույց ունեցել փաստաբան Ռուբեն Մխիթարյանի հետ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ հոկտեմբերի 23-ին ՄԻՊ աշխատակազմի Շիրակի մարզային ստորաբաժանման ղեկավար Լուսինե Նահապետյանն այցելել է ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ և առանձնազրույց ունեցել փաստաբան Ռուբեն Մխիթարյանի հետ։
Այդ մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։
Այցի մանրամասները խորհրդապահական են և ենթակա չեն հրապարակման:
Փաստաբանի իրավունքների պաշտպանության հարցը գտնվում է Պաշտպանի ուշադրության ներքո։
Իրականացված այցի արդյունքները կամփոփվեն, և արձանագրված խնդիրների կապակցությամբ անհրաժեշտ պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմիններից։

You may also like...