Արևմտյան ափը չի բռնակցվի Իսրայելին. դա ԱՄՆ-ի դիրքորոշումն է. Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Հորդանան գետի Արևմտյան ափն Իսրայելին բռնակցելու առաջարկը, որն աջակցություն էր ստացել հրեական պետության խորհրդարանում կայացած նախնական քվեարկության ժամանակ, տեղին չէր:

«Արևմտյան ափը չի բռնակցվի Իսրայելին։ Դա կշարունակի լինել մեր դիրքորոշումը, և եթե ինչ-որ մեկը ցանկանում է խորհրդանշական քվեարկություններ անցկացնել, ապա նրանք կարող են, բայց դա մեզ, միանշանակ, դուր չի գալիս»,- նշել է Վենսը:

Նա լրագրողներին նաև ասել է, որ չնայած կողմերը շարունակում են խախտել հրադադարի ռեժիմը, այն, ընդհանուր առմամբ, պահպանվում է: Փոխնախագահի խոսքով՝ Վաշինգտոնը կարծում է, որ այս փուլում անհրաժեշտ է այն կայուն դարձնել:

Վենսի խոսքով՝ ԱՄՆ-ը կապի մեջ է ՀԱՄԱՍ շարժման հետ, սակայն շփումները հիմնականում տեղի են ունենում արաբական պետությունների միջնորդությամբ:

Նախօրեին Վենսը հանդիպել էր Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։

You may also like...