Արայիկ Հարությունյանը՝ ՔՊ 2026-ի նախընտրական շտաբի պետ, Ալեքսանյանը՝ շտաբի պետի քարոզչության գծով տեղակալ
Արայիկ Հարությունյանն ընտրվեց ՔՊ 2026-ի Նախընտրական շտաբի պետ, Վահագն Ալեքսանյանը՝ շտաբի պետի քարոզչության գծով տեղակալ:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել։
«Շնորհակալություն վստահության համար: Ի գործ, բարեկամներ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
