Ֆրանսիան Ուկրաինային կմատակարարի Mirage կործանիչներ և լրացուցիչ Aster զենիթային հրթիռներ․ Մակրոն

Ֆրանսիան Ուկրաինային կմատակարարի Mirage կործանիչներ և լրացուցիչ Aster զենիթային հրթիռներ, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Նա ելույթ ունենալով «Կամավորների կոալիցիայի» անդամների առջև, հայտարարել է, որ խումբը պետք է շարունակի աջակցել Ուկրաինայի էներգետիկ անվտանգությանը և պահպանել «Ռուսաստանի վրա ճնշումը», գրում է Sky News-ը։

«ԱՄՆ պատժամիջոցները, անկասկած, շրջադարձային կետ են։ Պատժամիջոցների արդյունավետությունը, անկասկած, պետք է ազդի Ռուսաստանի ռազմական ֆինանսավորման վրա»,- շեշտել է նա։

Մակրոնը հավելել է, որ կոալիցիան մեծ առաջընթաց է գրանցել Ռուսաստանի ստվերային նավատորմի խնդրի լուծման գործում, ինչը «իդեալական լրացում» է պատժամիջոցներին։

You may also like...