Արսեն Թորոսյանն այցելել է Լոռու մարզում գործող աջակցության և խնամքի հաստատություններ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այցելել է Լոռու մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն, Վանաձորի տարեցների տուն և Սպիտակի փոքր համայնքային տուն։

570513240_1237382401766908_195061504245593611_n.jpg (487 KB)571833203_1237382425100239_798405529229433801_n.jpg (478 KB)570119440_1237382475100234_8529456959940811822_n.jpg (502 KB)

Ինչպես հայտնել են նախարարությունից, շրջայցի ընթացքում նախարարը ծանոթացել է հաստատությունների շենքային պայմաններին, մատուցվող ծառայությունների շրջանակին և իրականացվող աշխատանքներին։

Կենտրոնների ղեկավարների հետ զրույցում նախարար Թորոսյանը կարևորել է հարմարավետ ու մատչելի միջավայրի ստեղծումը, խնամվողների կարիքներին համապատասխան ծառայությունների մատուցումը, ինչպես նաև աշխատանքային պայմանների և առկա ռեսուրսների շարունակական բարելավումը։

571118447_1237382448433570_3501563342141999508_n.jpg (507 KB)571197533_1237382568433558_3971369816854598568_n.jpg (810 KB)

Քննարկվել են նաև երեխաների իրավունքների պաշտպանության, տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց ոլորտներում իրականացվող բարեփոխումներից բխող ծրագրերը․ այս համատեքստում ընդգծվել են երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի իրացման, արժանապատիվ ծերության ու հավասար հնարավորությունների ապահովմանն ուղղված աշխատանքները։

571034024_1237382591766889_1809687197678568566_n.jpg (934 KB)

You may also like...