Գաղտնի նկարահանման էլեմենտը չի բացառվում, բայց բովանդակությունն ամբողջությամբ հերյուրանք է․ Արշակ Սրբազան
Ամոթալի պրակտիկա է, հերյուրանքներ, շատ ներդաշնակ այսօրվա իշխանությունների գործելաոճին։ Այս մասին 5-րդ ալիքի հետ հարցազրույցում ասել է Արշակ Սրբազանը։
«Դա հակաեկեղացական, մարդկանց վարկաբեկելու, հասարակությունը պառակտելու, մարդկանց և ընտանիքի անդամների թիրախավորելու գորելաոճ է»,- նշել է նա։
Հարցին, թե կարծիքներ կան, որ արհեստական բանականության միջոցով են ստեղծվել տեսանյութերը, Արշակ Սրբազանն ասել է․
«Ամեն դեպքում գաղտնի նկարահանման էլեմենտը չի բացառվում, որովհետև ինչ-որ պատկերներ կան, որ հնարավոր է մարդուն իդենտիֆիկացնելու համար տեսանյութեր օգտագործված լինեն։ Բայց իհարկե, բովանդակությունն ամբողջությամբ հերյուրանք է»։
Նշենք, որ համացանցում տարածվում են Արշակ Սրբազանի և նրա քեռակնոջ մասնակցությամբ անձնական բնույթի տեսանյութեր։
