Երևանը պետք է լինի մարդկանց համար քաղաք. Տիգրան Ավինյանի ուղերձը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ուղերձ է հղել Երևանի հիմնադրման 2805-ամյակի առթիվ, որում նշված է.
«Սիրելի երևանցիներ,
Շնորհավորում եմ բոլորիս Երևանի հիմնադրման 2805-ամյակի առթիվ։
Ինչո՞ւ բոլորիս, որովհետև Երևանը ոչ միայն երևանցիների սիրելի քաղաքն է, այլ բոլոր այն մարդկանց, ովքեր Երևանն իրենց մի մասնիկն են համարում։
Երևանը պետք է լինի մարդկանց համար քաղաք՝ կանաչ այգիներով, բարեկարգ բակերով, հարմար և հասանելի։
Ե’վ որպես երևանցի և որպես նորընտիր քաղաքապետ՝ ծառայել և ծառայելու եմ Երևանին և երևանցուն՝ քանի որ ինձ համար Երևանը առաջին հերթին մարդիկ են։
Շնորհավո՜ր տոնդ, սիրելի՛ քաղաք»։

You may also like...