Իրանում 5,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Իրանի արևմուտքում 5,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ռամհորմոզ քաղաքից 22 կմ հարավ-արևմուտք, օջախը՝ 10 կմ խորության վրա։
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

You may also like...