Ռուբեն Վարդանյանի փաստաբանը փոխվել է

Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին նոր փաստաբան է նշանակել: Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվականները:

Դատավորը նշել է, որ նախորդ դատական ​​նիստում Ռուբեն Վարդանյանը միջնորդություն է ներկայացրել իր պաշտպանից հրաժարվելու մասին՝ վկայակոչելով կեղծ դատավարության ընթացքի վերաբերյալ դժգոհությունը:

Նա նաև նշել է, որ ինքը համաձայնություն չունի այլ փաստաբանի հետ, և որ իրեն կարող է պաշտպան նշանակվել պետության կողմից:

Ռուբեն Վարդանյանի միջնորդությունը՝ հրաժարվելու իր փաստաբան Աբրահամ Բերմանից, ընդունվել է, և Ադրբեջանի փաստաբանների միություն է ուղարկվել իր հաշվին պաշտպան նշանակելու խնդրանք։

Դատավորը հայտարարել է, որ Վարդանյանի նոր փաստաբանը կլինի Փաստաբանական միության անդամ Էմիլ Բաբիշովը։

You may also like...