Կարճատև շփումներ՝ Փարիզի խաղաղության ֆորումի շրջանակում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի խաղաղության ֆորումի շրջանակում կարճատև շփումներ է ունեցել:

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է վարչապետն ու տեսանյութ հրապարակել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի Խաղաղության 8-րդ ֆորումի շրջանակում մասնակցել է Տեղեկատվության ամբողջականության և անկախ լրատվության վերաբերյալ բարձր մակարդակի միջազգային կոնֆերանսին, հանդես եկել ելույթով:

Հոկտեմբերի 30-ին Ելիսեյան պալատում կկայանա վարչապետ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

You may also like...