Ադրբեջանական պատվիրակություններն այցելելու են Հայաստան, հայկական պատվիրակությունները՝ Ադրբեջան. Ալեն Սիմոնյան

«Ադրբեջանական կողմի հետ շփումները շարունակվելու են, ադրբեջանական պատվիրակություններն այցելելու են Հայաստան, հայկական պատվիրակությունները՝ Ադրբեջան»:

Այս մասին այսօր ճեպազրույցի ընթացքում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Իհարկե, կան հարցեր, որոնք պետք է քննարկվեն, մասնավորապես՝ գերիների, պահվող անձանց մասին հարցը»,- նշել է նա:

You may also like...