Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է հայտնել «քիմիկների զորամաս»-ում իրականացված գործողություններից
Հակակոռուպցիոն կոմիտեից մանրամասներ են հայտնել Էջմիածնում տեղակայված «քիմիկների զորամաս»-ում իրավապահների իրականացրած գործողությունների մասին։
«Առերևույթ հանցագործության դեպքի վերաբերյալ հաղորդումը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ հաղորդմանը օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել»,- հայտնել են կոմիտեից՝ հավելելով, որ անհրաժեշտության դեպքում լրացուցիչ տեղեկատվություն կտրվի։
