էկոնոմիկայի նախարարությունում գործարարների հետ քննարկվել են ԵՄ արտահանվող ապրանքների նկատմամբ կիրառվող պահանջներին առնչվող հարցեր
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հոկտեմբերի 16-ին ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) շրջանակներում գործարար համայնքի հետ անց է կացվել իրազեկման բարձրացմանն ուղղված միջոցառում, որը կազմակերպվել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության հետ համատեղ։Ինչպես հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, միջոցառմանը մասնակցել են նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, Եվրոպական հանձնաժողովի առևտրի գլխավոր տնօրինության ներկայացուցիչ Մարկո Դյուերքոփը, ինչպես նաև Հայաստանի գործարար միջավայրի ներկայացուցիչներ։
Միջոցառման ընթացքում քննարկվել են պետական գնումներին, առևտրում՝ ֆինանսական ծառայություններին, ԵՄ պատժամիջոցներին, ինչպես նաև ՀՀ-ից ԵՄ արտահանվող ապրանքների նկատմամբ կիրառվող պահանջներին և սահմանված ընթացակարգերին առնչվող հարցեր։
Միջոցառման ընթացքում քննարկվել են նաև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի համապատասխան դրույթների իրականացմանը վերաբերող հարցեր։
