Ադրբեջանի հռետորաբանությունն օգոստոսի 8-ից հետո փոխվել է. դա տեսանելի է նաև սահմանում. Պապիկյան
Ադրբեջանի հռետորաբանությունն օգոստոսի 8-ից հետո փոխվել է: Այս մասին լրագրողների հետզրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ չմեկնաբանելով Ադրբեջանի նախագահի Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունները։
«Սովորություն չունեմ մեկնաբանելու այն, ինչը չեմ լսել կամ չեմ կարդացել: Բայց այն, որ Ադրբեջանի հռետորաբանությունը կտրուկ օգոսոտսի 8-ից հետո իջել է, փոխվել է ու դա տեսանելի է նաև սահմանում, ինչը ես կարող եմ ասել որպես պաշտպանության նախարար՝ փաստ է, ու երբ մենք խոսում ենք փաստացի խաղաղության մասին, ամենևին հորինված չէ, իրականություն է»,- ասել է նախարարը։
