75 տարի առաջ ստորագրման համար բացվեց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան. ՄԻՊ
«75 տարի առաջ ստորագրման համար բացվեց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան»:
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՄԻՊ Անահիտ Մանասյանը։
Այս օրը ևս մեկ անգամ հիշեցնում է այն հիմնարար արժեքների կարևորությունը, որոնց վրա կառուցված է Եվրոպայի խորհուրդը՝ մարդու իրավունքներ, իրավունքի գերակայություն և ժողովրդավարություն։
Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան այն հիմքն է, որը ձևավորել է մարդու իրավունքների պաշտպանության առանցքային համակարգ և շարունակում է ուղենիշային լինել պետությունների համար մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերի կատարելագործման ճանապարհին։
«Այս օրը ևս մեկ հնարավորություն է վերահաստատելու մեր հանձնառությունը՝ ամրապնդելու և կատարելագործելու իրավունքների երաշխավորման ու արդյունավետ պաշտպանության համակարգերը»,- ասվում է գրառման մեջ։
