Վահրամ Խորխոռունու սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրվարույթի նախաքննությունը 1 անձի վերաբերյալ ավարտվել է
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը մեկ անձի վերաբերյալ ավարտվել է:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել են Քննչական կոմիտեից՝ նշելով, որ քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է հետախուզման մեջ գտնվող անձի վերաբերյալ:
Ավելի վաղ ՔԿ-ն հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ 27 տարի անց բացահայտվել է Խորխոռունու սպանությունը:
Ըստ հաղորդագրության՝ ձեռք բերված փաստերի հիման վրա պարզվել է, որ Ս.Ա.-ն (Սասուն Առուշանյան), Հ.Ն.-ն (Հրայր Նարիմանյան) և Ա.Ա.-ն (Արմեն Առաքելյան) 1998 թվականի դեկտեմբերի 10-ին շահադիտական դրդումներով Ս.Ա.-ի կազմակերպմամբ և համակատարմամբ իրականացրել են ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունը, ինչպես նաև ապօրինի կերպով ձեռք են բերել և պահել հրազեն։
Սասուն Առուշանյանը կալանավորվել է:
