Գարեգին Երկրորդը մեկնել է Հնդկաստան

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը նոյեմբերի 8-ին Հայրապետական այցով մեկնել է Հնդկաստան, ուր հանդիպումներ կունենա Կալկաթայի Սուրբ Նազարեթ եկեղեցու հոգաբարձուների, Հայոց Մարդասիրական ճեմարանի տնօրինության և ուսուցչական կազմի հետ ճեմարանի գործունեությանն առնչվող հարցերի շուրջ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

Նրան ուղեկցում են Մայր Աթոռի միաբան Գերաշնորհ Տ․ Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը և այլ բարձրաստիճան հոգևորականներ։

You may also like...