Ընտրողների կամարտահայտման նկատմամբ ապօրինի ներգործություններն անթույլատրելի են. վարչապետ
Իմ քաղաքական գնահատականը հետևյալն է, որ ընտրողների կամարտահայտման նկատմամբ ապօրինի ներգործություններն անթույլատրելի են, և իրավապահները պետք է արձագանքեն բոլոր և ցանկացած դեպքի՝ անկախ նրանից, թե որ քաղաքական ուժի ներկայացուցիչներն են օրենքով արգելված գործունեություն անում։
Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ Վաղարշապատում ընտրական գործընթացներին խոչընդոտելու մեղադրանքով կալանավորվել են Գարեգին Բ-ի եղբայրն ու եղբորորդին։
«Իմ քաղաքական դիրքորոշումը տարածվում է բոլորի, այդ թվում՝ մեզ վրա, այդտեղ չի կարող լինել տարբերակում։ Իրավապահները հստակ պետք է արձագանքեն։ Դա կարմիր գիծ է մեզ համար, և Հայաստանում նման գործընթացները չեն կարող հեռանկար ունենալ։
