Իմամօղլուն պահանջել է իր դատավարությունն ուղիղ հեռարձակել թուրքական հեռուստատեսությամբ

Ստամբուլի կալանավորված նախկին քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն իր դեմ կոռուպցիայի մեղադրանքներն անվանել է «ամոթալի»:

«Դա ուղղված է մեր հանրապետությունը հիմնադրած Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) դեմ։

Սա ամոթ է։ Ես կոչ եմ անում խորհրդարանին ապահովել դատավարության ուղիղ հեռարձակումը պետական ​​TRT-ով և մյուս հեռուստաալիքներով»,- Իմամօղլուի խոսքն է մեջբերել Sozcu-ն։

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ավարտվել է նախկին քաղաքապետի դեմ կոռուպցիայի գործով նախաքննությունը։

Նա համարվում է այդ գործով գլխավոր մեղադրյալ և «հանցավոր կազմակերպության հիմնադիրն ու ղեկավարը»:

Ստամբուլի գլխավոր դատախազությունն Իմամօղլուի համար պահանջել է 282-2352 տարվա ազատազրկում՝ ըստ հանցագործությունների համակցության։

Մանրամասները՝ սկզբաղբյուրում։

You may also like...