Մեզ համար կարևոր նշանակություն ունեն 25-օրյա վարժական հավաքները. նախարար

«Օրինական, թափանցիկ, պարզեցված համակարգով զորակոչը հասարակության մեջ բանակի նկատմամբ վստահության շեմը բարձրացնելու ամենահուսալի միջոցն է:

Արվում է առավելագույնը՝ զորակոչի օրինականությունը երաշխավորելու համար՝ առաջին հերթին հենվելով իրավախախտումներն ու սողանցքները բացառող մեխանիզմների վրա»:

Այս մասին ԱԺ-ում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Նախարարն ընդգծեց՝ կարևոր նշանակություն ունեն 25-օրյա վարժական հավաքները:

Նրա խոսքով՝ այս տարիների կարևոր ձեռքբերում է տարածքային պաշտպանության զորքերի ձևավորումը ու վարժական հավաքների կանոնավոր ու պարբերական դառնալը:

«Ես համոզմունք ունեմ, որ յուրաքանչյուր պետության պաշտպանունակության գրավականը և նաև Աքիլլեսյան գարշապարը պահեստազոր-թիկունքային ապահովում-բանակ գործունակ համակարգի գոյությունն ու բացակայությունն է»,- նկատեց նա:

You may also like...