Շարունակվում է բանակային դիրքերի կահավորումը նոր և գերժամանակակից սարքավորումներով. Պապիկյան

«Բանակում ընթացող շինարարական աշխատանքների շրջանակում հետևողականորեն ընդլայնվում են զորանոցաշինության ծավալները, կատարելագործվում են կենցաղային պայմանները, շարունակվում է սննդի, հագուստի, հիգիենիկ պարագաների բարելավումը»:

Այս մասին «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Նախարարի խոսքով՝ մշտապես մեծացվում է ինժեներաշինարարական աշխատանքների ծավալը, շարունակվում բանակային դիրքերի կահավորումը նոր և գերժամանակակից սարքավորումներով:

«Այս ամենը ավելի անվտանգ է դարձնում դիրքապահ անձնակազմի ծառայությունը և բարձրացնում պետական սահմանի պաշտպանվածության մակարդակը»,- ընդգծեց Պապիկյանը:

You may also like...