ՌԴ ճնշման պատճառով Կիևին ՀՕՊ համակարգեր տրամադրելու՝ եվրոպական երկրների պատրաստակամությունը նվազել է. Զելենսկի

Եվրոպական ղեկավարներն ավելի քիչ պատրաստակամությամբ են սկսել Կիևին հակաօդային պաշտպանության համակարգեր տրամադրել՝ Եվրոպայի օդային տարածքի խախտումների պատճառով, հայտարարել է Ուկրաինայի նախագահը Բլումբերգի հետ հարցազրույցում:

Վոլոդիմիր Զելենսկու պնդմամբ՝ դա հոգեբանական ճնշում է, Ռուսաստանը նպատակ ուներ վախեցնելու Եվրոպային և հասել է այդ նպատակին:

Զելենսկին նաև Եվրամիությանը կոչ է արել լուծել ռուսական սառեցված ակտիվների օգտագործման շուրջ տարաձայնությունները, քանի որ նոր միջոցները կենսական նշանակություն ունեն Ռուսաստանի դեմ պատերազմը շարունակելու համար:

Եվրամիությունը սառեցված ակտիվների շուրջ որոշումը հետաձգել է մինչև դեկտեմբեր: Այդ ակտիվների շնորհիվ Ուկրաինային կտրամադրվեր 140 միլիարդ եվրո:

Զելենսկին նաև հայտարարել է՝ Կիևը պատրաստ է բանակցությունների՝ հրադադարի հասնելու համար:

You may also like...