Արարատ Միրզոյանը Թբիլիսիում ծաղկեպսակ է դրել Հերոսների հուշահամալիրի մոտ
Թբիլիսի պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ծաղկեպսակ է զետեղել Հերոսների հուշահամալիրի մոտ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:Պաշտոնական արարողության ժամանակ հնչել են Հայաստանի և Վրաստանի պետական օրհներգերը:
