Պապոյանն ու Հնդկաստանի քաղավիացիայի նախարարը քննարկել են ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հնարավորությունը
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Հնդկաստանում անցկացվող «CII Partnership Summit 2025»-ի պաշտոնական ընդունելության շրջանակում զրուցել է Հնդկաստանի քաղաքացիական ավիացիայի նախարար Կինջարապու Ռամ Մոհան Նայդուի հետ։
Ինչպես հայտնել են նախարարությունից, քննարկվել են ավիացիայի ոլորտում համագործակցության հեռանկարները, մասնավորապես՝ Հայաստանի և Հնդկաստանի միջև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հնարավորությունը։
«Հաղորդակցության ամրապնդումը կարևոր քայլ է մեր տնտեսական համագործակցության և մարդկանց միջև շփումների ընդլայնման ուղղությամբ»,- նշել է Գևորգ Պապոյանը։
