30 տարի Կովկասում անկայունության աղբյուր հանդիսացող Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությnւնը նոր փուլ է մտել. Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ

Ստամբուլում մեկնարկել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 23-րդ աշնանային լիագումար նստաշրջանը։

Իր բացման խոսքում Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, նշել է, որ այն մտել նոր փուլ:

«30 տարի Կովկասում անկայունության աղբյուր հանդիսացող Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը նոր փուլ է մտել՝ Ղարաբաղի «օկուպացիայի» վերացմամբ։

Ադրբեջանն ու Հայաստանը սկսել են լուծել իրենց առկա խնդիրները բանակցությունների միջոցով՝ ճիշտ այնպես, ինչպես նախատեսված է ԵԱՀԿ-ի հիմնական առաքելությամբ»։

Նա հույս է հայտնել, որ երկու երկրների միջև երկարատև համաձայնագրի հասնելու դեպքում Կովկասը և իրենց տարածաշրջանը կվերականգնեն խաղաղության զգացումը:

You may also like...