ԱՄՆ պաշտոնյան Վրաստանում է՝ քննարկելու երկրի մասնակցությունը «Թրամփի ուղի» նախագծին

ԱՄՆ Պետքարտուղարության ավագ խորհրդական Ջոնաթան Ասկոնասը ժամանել է Վրաստան՝ քննարկելու երկրի մասնակցությունը Թրամփի ուղի նախագծին:

Վրաստանում ԱՄՆ դեսպանությունը ողջունել է ամերիկացի պաշտոնյանին:

Նշվում է, որ այցի նպատակն է քննարկել, թե ինչպես Վրաստանը կկարողանա աջակցել TRIPP-ին:

Ամերիկացի դիվանագետը հանդիպումներ կունենա նաև Վրաստանի կառավարության և ԱԳՆ պաշտոնյաների հետ:

You may also like...