Նեթանյահուն ողջունել է Գազայի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ընդունված բանաձևը

Իսրայելի վարչապետը ողջունել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ընդունված՝ Գազայում խաղաղության ամերիկյան ծրագրին աջակցող բանաձևը, նշել՝ այն կնպաստի խաղաղությանը, քանի որ ենթադրում է Գազայի ապառազմականացում և ապառադիկալացում:

Բենիամին Նեթանյահուն հույս է հայտնել, որ արդյունքում հնարավոր կլինի բարելավել Իսրայելի և հարևան երկրների հարաբերությունները:

Նա անդրադարձել է նաև տեղեկություններին, որ նոյեմբերի 12-ին Արևմտյան ափի մոտակայքում գտնվող պաղեստինյան ալ-Ջաբա գյուղում տասնյակ անհայտ իսրայելցիներ այրել են պաղեստինցիների տներ և մեքենաներ:

Նեթանյահուն դատապարտել է տեղի ունեցածը, հավատացրել, որ մեղավորները կպատժվեն՝ նրանց անվանելով ծայրահեղականներ:

You may also like...