Լեհաստանը հայտարարել է, որ 100 մլն դոլար կհատկացնի Ուկրաինային աջակցելու համար

Լեհաստանը հայտարարել է, որ 100 մլն դոլար կտրամադրի Ուկրաինայի համար ամերիկյան զենք գնելու նպատակով:

Միջոցները կուղղվեն PURL ծրագրի միջոցով, որը թույլ է տալիս երկրներին ֆինանսավորել Ուկրաինայի առաջնահերթ պաշտպանական կարիքները:

Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին ընդգծել է, որ խոսքը ոչ թե քաղաքական ժեստի, այլ իրական աջակցության մասին է:

«Պետք է սահմանափակել ոչ թե զոհի պաշտպանվելու հնարավորությունները, այլ ագրեսորի՝ ագրեսիան շարունակելու հնարավորությունները»,- հավելել է Լեհաստանի ԱԳ նախարարը Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստից առաջ:

Սիկորսկին նաև նշել է, որ մտադիր է եվրոպացի գործընկերներին կոչ անել ընդունել կանոններ, որոնք կխանգարեն ռուսաստանցիներին՝ օգտվել Շենգենյան գոտու առավելություններից:

You may also like...