Նոյեմբերի 20-ի դրությամբ Հանրապետությանում կառուցել, վերակառուցել, հիմնանորոգել և նորոգել է 475 կմ ճանապարհ․ Դավիթ Խուդաթյան
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը 2025 թվականի նոյեմբերի 20-ի դրությամբ Հանրապետության տարբեր հատվածներում կառուցել, վերակառուցել, հիմնանորոգել և նորոգել է 475 կմ ճանապարհ։Այս մասին հայտնում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
«Շինարարական աշխատանքները բազմաթիվ հատվածներում ընթացքի մեջ են»,-նշել է նա։
