Թրամփը և Զելենսկին հաջորդ շաբաթ հեռախոսով կքննարկեն ԱՄՆ նախաձեռնությունները. Sky News
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու միջև հեռախոսազրույց է նախատեսված՝ ուկրաինական հակամարտության կարգավորման ԱՄՆ նոր առաջարկները քննարկելու համար, հաղորդում է Sky News-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Ըստ արևմտյան լրատվամիջոցներ արտահոսած ծրագրի՝ ԱՄՆ-ն և այլ երկրներ պարտավոր կլինեն ճանաչել Ռուսաստանի ինքնիշխանությունը Ղրիմի, Դոնբասի և մյուս տարածքների նկատմամբ, որոնք Ուկրաինան ստիպված կլինի զիջել։
Դրա դիմաց Կիևը կստանա ամերիկյան և եվրոպական անվտանգության երաշխիքներ։
Այն տարածքներում, որտեղից դուրս կբերվեն ուկրաինական զորքերը, նախատեսվում է ստեղծել ապառազմականացված գոտի։ Խերսոնի և Զապորոժիեի մարզերում հակամարտության կողմերի միջև շփման գիծը կսառեցվի, իսկ Ռուսաստանը ստիպված կլինի որոշ տարածքներ վերադարձնել Ուկրաինային։
Ուկրաինական բանակը զգալիորեն կկրճատվի և կզրկվի իր հեռահար զենքերից։ Երկրում օտարերկրյա զորքերի տեղակայումը կարգելվի, իսկ ռուսերենը կդառնա երկրորդ պաշտոնական լեզուն։ Bloomberg-ը հայտնել է, որ ԱՄՆ նոր ծրագիրը նաև նախատեսում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացում։
Մանրամասները՝ սկզբաղբյուրում։
