Հայտնի է՝ որ ուժը քանի մանդատ կստանա Վաղարշապատի ավագանու կազմում

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնում են, որ ամփոփվել են Վաղարշապատի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները։

Մանդատները բաշխվում են հետևյալ կերպ՝

  • «Քաղաքացիական պայմանագիր» — 19 մանդատ
  • «Հաղթանակ» — 12 մանդատ
  • «Մայր Հայաստան» — 2 մանդատ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիշեցնենք, ավելի վաղ ամփոփել էր Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները բոլոր 47 տեղամասերից:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 15 հազար 298 քվե:

Նոյեմբերի 16-ին Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում ՔՊ կուսակցության ցուցակը գլխավորել է Արգիշտի Մեխակյանը:

You may also like...